24.09.2020 01:00

Թուրքիայի անցած առաջնության լավագույն ռմբարկուն տեղափոխվեց Բունդեսլիգա

Թուրքիայի անցած առաջնության լավագույն ռմբարկուն տեղափոխվեց Բունդեսլիգա

Անգլիական «Քրիսթալ Փելասի» նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սերլոտը տեղափոխվեց «ՌԲ Լայպցիգ»։ 24-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։ Նա հանդես կգա 19 համարի խաղաշապիկով։

«Հյուսիսի արքան»,- նորեկին ներկայացրել է «Լայպցիգի» թվիթերյան էջը։

Տրանսֆերի արժեքը կազմել է 20 միլիոն եվրո, գումարած 4 միլիոն եվրո բոնուս։

Անցած մրցաշրջանում Ալեքսանդր Սերլոտը վարձակալությամբ հանդես է եկել «Տրաբզոնսպորում»՝ դառնալով Թուրքիայի առաջնության լավագույն ռմբարկուն։ Նա 34 խաղում խփել է 24 գոլ։