24.09.2020 02:00

«Բարսելոնայի» պաշտպանը տեղափոխվեց Անգլիա

«Բարսելոնայի» պաշտպանը տեղափոխվեց Անգլիա

Կատալոնական «Բարսելոնայի» պորտուգալացի պաշտպան Նելսոն Սամեդուն տեղափոխվել է անգլիական «Վուլվերհեմփթոն», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կազմել է 30 միլիոն եվրո՝ գումարած 10 միլիոն բոնուսներ:

Սամեդուին ձեռք բերելու համար «Բարսելոնան» 2017-ին 35,7 միլիոն եվրո էր վճարել Լիսաբոնի «Բենֆիկային»: Կատալոնական ակումբի կազմում նա անցկացրել է 124 հանդիպում, դարձել 2 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ: 2015-ից պաշտպանը հանդես է գալիս նաև Պորտուգալիայի հավաքականում: