24.09.2020 03:06

Դևիդ Մոյեսի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Դևիդ Մոյեսի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Լոնդոնի «Վեստ Հեմում» գանցվել է կորոնավիրուսով վարակման 3 դեպք, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Covid-19-ի դրական թեստ են հանձնել թիմի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը և ֆուտբոլիստներ Իսա Դիոպն ու Ջոշ Կալենը: Նրանց մոտ հիվանդությունն անցնում է առանց ախտանիշների:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին «Վեստ Հեմը» ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում տանը 5:1 հաշվով հաղթել էր «Հալ Սիթիին»: Այդ խաղում Դևիդ Մոյեսին փոխարինում էր նրա օգնական Ալան Իրվինը: