24.09.2020 12:12

ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստը կմիանա «Բարսելոնային»

ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստը կմիանա «Բարսելոնային»

Ամստերդամի «Այաքսի» եւ ԱՄՆ-ի հավաքականի 19-ամյա աջ պաշտպան Սերժինյո Դեստը կարիերան կշարունակի Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայում», հաղորդում է Sport.es-ը։

Կատալոնական ակումբը Սերժինյո Դեստի համար կվճարի 20 միլիոն եվրո։ Եվս 5 միլիոն եվրո հոլանդական ակումբը կարող է ստանալ հետագայում բոնուսների տեսքով։

Սերժինյո Դեստի ծառայություններով հետաքրքրված էր նաեւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան»։