24.09.2020 04:27

374 նոր դեպք, 240 ապաքինված

374 նոր դեպք, 240 ապաքինված

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 374 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 48 հազար 251 է:

Ապաքինվել է եւս 240 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 43 հազար 266 է:

Մինչ այս պահը իրականացվել է 272 հազար 235 թեստ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 748 մարդ:

Մահացել  է 3 քաղաքացի:

Պացիենտները եղել են 85 (կին), 70 (կին) եւ 61 (կին) տարեկան:

Բացի 85 տարեկան կնոջից, մնացած բոլորն ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 945:

292 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: