24.09.2020 03:31

Թրամփը պարտության դեպքում չի խոստանում իշխանությունը խաղաղ փոխանցել

Թրամփը  պարտության դեպքում չի խոստանում իշխանությունը խաղաղ փոխանցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է խոստանալ, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում պարտություն կրելու դեպքում ինքը խաղաղ կփոխանցի իշխանությունը։

«Տեսնենք, թե ինչ կլինի,- ասել է նա Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում։- Անկեղծ ասած՝ փոխանցում չի լինի, կլինի շարունակություն»,- լրագրողի ճշտող հարցին ի պատասխան՝ հայտարարել է Թրամփը։

Նա նաև կրկին խոսել է այն մասին, որ փոստով քվեարկությունը, որին այս տարի համավարակի պատճառով կդիմեն մեծ թվով ամերիկացիներ, կեղծիքների տեսակետից բավական խոցելի է։ Ի դեպ, այս պնդումը հիմնազուրկ է․ շատ նահանգներում վերջին մի քանի տարիներին քվեարկությունը անցկացվել է գրեթե բացառապես փոստով, և կեղծիքների դեպքերը հատուկենտ են եղել։ 

Թրամփի խուսափողական պատասխանը դատապարտել են նույնիսկ մի քանի հանրապետականներ, այդ թվում՝ 2012 թ․ նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածու Միթ Ռոմնին, որը ժամանակ առ ժամանակ հրապարակավ քննադատում է Թրամփին։

«Իշխանության խաղաղ փոխանցումը դեմոկրատիայի համար հիմարար նշանակություն ունի, առանց դրա՝ կլինի Բելառուս։ Ցանկացած ակնարկ, թե նախագահը չի պահպանի այդ սահմանադրական երաշխիքը, անիմաստ է ու անթույլատրելի »,- Twitter-ում գրել է Ռոմնին։

Փոխանցում է BBC-ն։