24.09.2020 05:12

Ալեքսեյ Նավալնին առայժմ կմնա Գերմանիայում

Ալեքսեյ Նավալնին առայժմ կմնա Գերմանիայում

Ալեքսեյ Նավալնին պատմել է հիվանդանոցից դուրս գրվելուց հետո իր ծրագրերի մասին։ Նա «Ինստագրամում» հրապարակել է իր լուսանկարը պուրակում, նստարանին նստած։

«Քայլել, ընտանիքիս հետ ժամանակ անցկացնել։ Եվ ահա, հո՛պ, և ես արդեն զբոսնում եմ պուրակում, երեք չափսով մեծ շալվարով։ Առաջին հերթին խնդրեցի, որ ինձ տանեն մի տեղ, որտեղ ծառեր կան»,- գրել է Նավալնին։

«Պլաններս առայժմ շատ պարզ են․ ֆիզիոթերապևտ՝ ամեն օր։ Հնարվոր է՝ վերականգնողական կենտրոն։ Կանգնել մի ոտքի վրա։ Լրիվ վերահսկել մատներս։ Հավասարակշռություն պահել։ Զվարճալի է, ես երազում էի ալիքների վրա վեյքբորդ քշել ու այս ամառ սովորեցի դա անել։ Իսկ հիմա սովորում եմ կանգնել մի ոտքի վրա»։

Քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը տեղեկացրել է, որ Նավալնին առայժմ կմնա Գերմանիայում, քանի որ նրա բուժումը դեռ չի ավարտվել։ Նա նշել է, որ բժիշկների կանխատեսմամբ՝ Նավալնիի առողջությունը լիովին կվերականգնվի, ինչի մասին «Շարիտե» կլինիկան հաղորդել էր նախորդ օրը։

Փոխանցում է BBC-ն։