24.09.2020 14:13

Տիխանովսկայա․ «Ես կանգնած եմ Եվրոպայի վերջին բռնապետի դեմ հեղափոխության ղեկին»

Տիխանովսկայա․ «Ես կանգնած եմ Եվրոպայի վերջին բռնապետի դեմ հեղափոխության ղեկին»

«Դուք ի՞նչ կանեիք՝ հանուն սիրո։ Այն մարդը, ում ես սիրում եմ, փորձում էր տապալել բռնապետին։ Դրա համար հետո հայտնվեց բանտում։ Դրա համար էլ ես արեցի այն, ինչ կաներ ցանկացած նվիրված կին։ Ես զբաղեցրի նրա տեղը։ Ինձ քաղաքականությունը չի հետաքրքրում։ Ես ընդամենը երազում եմ լինել լավ մայր և հրաշալի կին։ Եվ հիմա ես կանգնած եմ հեղափոխության ղեկին՝ ընդդեմ Եվրոպայի վերջին բռնապետի»,- New York Times-ին տված հարցազրույցում ասել է Սվետլանա Տիխանովսկայան։

«Ընտրություններից հետո ես ստիպված էի հեռանալ Բելառուսից։ Այդ պահին ես պիտի մտածեի ընտանիքիս, ամուսնուս մասին։ Ես պատրաստ էի նահանջելու, քանի որ շատ դժվար էր հաշտվել կատարվող բռնությունների հետ։ Այնպես որ՝ ես իսկապես պատրաստ էի ընկրկել։ Միայն թե բելառուցի ժողովուրդը ինձ թույլ չտվել հուսահատվել։ Ես դարձա, մի տեսակ՝ ազատության խորհրդանիշ։

Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր մարդ ներքին ուժ ունի։ Բելառուսցիները չգիտեին, որ իրենք այդ ուժն ունեն, որովհետև մեզ այդպես վախեցրել էր մի մարդ։ Բայց հիմա նրանք արթնացել են։ Հեղափոխությունը դեռ չի ավարտվել․․․ Մեզ պետք են ազատ ու արդար ընտրություններ։ ԵԱՀԿ-ն կարող է դրանք անցկացնել։ Եվ հարկավոր է հետաքննել մարդու իրավունքների այն խախտումները, որոնք տեղի են ունեցել շաբաթներ շարունակ փողոցներում անցկացրած մարդկանց նկատմամբ։ Մեր հեղափոխությունը աշխարհաքաղաքական չէ։ Դա ոչ ռուսամետ, ոչ էլ եվրոպամետ հեղափոխություն է, դա ժողովրդավարական հեղափոխություն է։

 Եվ ես ուզում եմ վերադարձնել ամուսնուս»։

Փոխանցում է BBC-ն։