24.09.2020 14:24

Ֆրանսիան խստացնում է կարանտինը՝ Covid-19-ով վարակվածների մեծ թվի պատճառով

Ֆրանսիան խստացնում է կարանտինը՝ Covid-19-ով վարակվածների մեծ թվի պատճառով

Ֆրանսիան նոր սահամանափակող միջոցառումներ է մտցնում՝ կորոնավիրուսի համաճարակի կապակցությամբ, հայտարարել է առողջապահության նախարար Օլիվիե Վերանը։

Առայժմ սահմանափակումները կվերաբերեն միայն Մարսելին և Գվադելուպային։

Նախարարը տեղեկացրել է, որ իշխանությունները քարտեզ են կազմել, որի վրա շրջանները ներկված են երեք գույնով՝ կախված Covid-19-ով վարակվածների թվից։

Սպառնալիքի առավելագույն մակարդակ են ստացել առափնյա Մարսելը և Գվադելուպա կղզին, որտեղ վիրուսը հայտնաբերվել է 100 հազար մարդուց ավելի քան 250-ի մոտ։ Այդ շրջաններում սեպտեմբերի 26-ից փակվում են բոլոր սրճարանները, բարերն ու ռեստորանները։ Թանգարանները և կինոթատրոնները կարող են շարունակել աշխատել՝ սանիտարական բոլոր պահանջները պահպանելու պայմանով։

Ավելի մեղմ սահմանափակումներ կլինեն Փարիզում, Լիոնում, Բորդոյում, Լիլում, Տուլուզում և Նիսում (100 հազարից՝ 150 մոտ է հայտնաբերվում վարակը)։ Այս քաղաքներում կարգելվեն 10 ից ավելի հոգով հավաքները, իսկ ռեստորաններն ու բարերը կփակվեն երեկոյան ժամը տասից ոչ ուշ։

Նախորդ օրը Ֆրանսիայում արձանագրվել է համավարակի սկզբից ի վեր՝ վարակվածների ամենամեծ օրական ցուցանիշը՝ 10 008 մարդ։ Ֆրանսիան հիվանդների թվով աշխարհում զբաղեցնում է 11-րդ տեղը, համավարակի ընթացքում արձանագրվել է հիվանդացության 507 հազար դեպք։

Փոխանցում է tvrain-ը։