24.09.2020 15:04

Բելառուս․ Ընդդիմությունը և դիվանագետներն արձագանքում են Լուկաշենկոյի պաշտոնակալմանը

Բելառուս․ Ընդդիմությունը և դիվանագետներն արձագանքում են Լուկաշենկոյի պաշտոնակալմանը

Մինսկում Ալեքսանդր Լուկաշենկոյի անսպասելի պաշտոնակալումը շատերին է ապշեցրել։ Իրեն հաղթող հայտարարելով նախագահական ընտրություններում, որոնց արդյուքները չեն ճանաչել Եվրոպան և բելառուսական հասարակության մեծ մասը, Լուկաշենկոն երդում է տվել վերջին պահին հրավիրված 700 հյուրերի ներկայությամբ և առանց ուղիղ հեռարձակման։

Մինսկում և Բելառուսի մյուս քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունենում։

Սվետլանա Տիխանովսկայան ինաուգուրացիան ֆարս է անվանել։ «Իրականում՝ Լուկաշենկոն այսօր թոշակի գնաց,-ասել է նա։- Դա նշանակում է, որ ուժային կառույցներին տրված նրա հրամանները ենթակա չեն կատարման»։

«ՕՄՕՆ-ի պաշտպանության տակ, գաղտնիության պայմաններում, հապշտապ հավաքած պաշտոնյաների շրջապատում․․․ Բա որտե՞ղ են ցնծացող քաղաքացիները։ Որտե՞ղ է դիվանագիտական կորպուսը։ Նա ընդամենը ՕՄՕՆ-ի ղեկավարն է, որն առանց տարբերանշանների գործում է Բելառուսի փողոցներում, մի խումբ բյուրոկրատների համար։ Իսկ մեզ համար՝ Բելառուսի քաղաքացիների, միջազգային հանրության համար, նա հիմա ոչինչ է։ Պատմության ցավալի սխալը և քաղաքակիրթ աշխարհի խայտառակությունը»,- ասել է մշակույթի նախկին նախարար, Համակարգող խորհրդի նախագահության անդամ Պավել Լատուշկոն։

Լուկաշենկոյի օրինակարգությունը հրաժարվել են ճանաչել Գերմանիան, Լեհաստանը, Դանիան, Չեխիան, Սլովակիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան։ Ավելի ուշ Լուկաշենկոյի ոչ օրինակարգ լինելու մասին հայտարարել են նաև ԱՄՆ-ը, Կանադան, Ուկրաինան, Նիդեռլանդները։

Փոխանցում է BBC-ն։