24.09.2020 09:09

Հարցումների համաձայն՝ Բայդենը 10 կետով առաջ է անցել Թրամփից

Հարցումների համաձայն՝ Բայդենը 10 կետով առաջ է անցել Թրամփից

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը գործող նախագահ Դոնալդ Թրամփից առաջ է անցել 10 կետով, վկայում են Մարքեթի և Քվիննիպեքյան համալսարանների անցկացրած հարցման տվյալները։

Հարցման արդյունքների համաձայն՝ Բայդենն ամբողջ երկրում 10 տոկոսով առջևում է Թրամփից՝ 50 %՝ ընդդեմ 40%-ի։

Ընդ որում, գործող նախագահի աշխատանքից գոհ է հարցվածների 41 %-ը՝ ընդդեմ 58 %-ի։

Նշվում է, որ ընտրողների 94 %-ն արդեն կողմնորոշվել է, թե ում օգտին է քվեարկելու։ Ընտրողների գրեթե կեսը հայտարարել է, որ քվեարկելու է հենց ընտրությունների օրը, և միայն հարցվածների մեկ երրորդն է մտադիր քվեարկել փոստով կամ հեռակա կարգով։

Անձամբ ընտրությունների օրը քվեարկելու մասին հայտարարածների 57 %-ը պաշտպանում է Թրամփին։

Հարցումներն անցկացվել են սեպտեմբերի 8-ից 15-ը, հարցմանը մասնակցել է 1 357 հավանական ընտրող։

Փոխանցում է Interfax-ը։