25.09.2020 09:02

Եվրոպայի լիգա. «Արարատ-Արմենիան» դուրս եկավ փլեյ-օֆֆ

Եվրոպայի լիգա. «Արարատ-Արմենիան» դուրս եկավ փլեյ-օֆֆ

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի որակավորման փուլի 3-րդ տուրում Երևանում ընդունել էր սլովենական «Ցելյեին»: Խաղը կայացավ Ավանի Ակադեմիայի մարզադաշտում և ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ մեր թիմի:

Հանդիպման հիմանական ժամանակն ավարտվեց առանց գոլերի: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: 111-րդ րոպեին Դավիդ Կամպանյայի թիմին առաջ մղեց Սերգեյ Վակուլենկոն:

Այսպիսով, «Արարատ-Արմենիան» դուրս եկավ որակավորման փուլի փլեյ-օֆֆ:

Հիշեցնենք, որ սա հայ-սլովենական երրորդ դիմակայությունն էր ակումբային մակարդակում: Նախորդ 2 դեպքերում սլովենական ակումբները հաղթահարել էին Հայաստանի ներկայացուցիչների արգելքը: Առաջին դիմակայությունը տեղի էր ունեցել 2002թ. ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման փուլում, որտեղ «Զվարթնոցը» 2 խաղերի արդյունքւոմ պարտվել էր «Պրիմորյեին» (1:6, 2:0): 2017/2018թթ. մրցաշրջանում Գյումրիի «Շիրակը» Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում մրցել էր «Գորիցայի» հետ և 2 խաղերում պարտվել 2:4 հաշվով (0:2, 2:2):

Եվրոպայի լիգա, որակավորման երկրորդ փուլ

«Արարատ-Արմենիա» (Հայաստան) - «Ցելյե» (Սլովենիա)՝ 1:0 (0։0)

Սերգեյ Վակուլենկո, 111

«Արարատ-Արմենիա»․Ստեֆան Չուպիչ, Ալեմաո, Անջելո Մենեզես, Սերգեյ Վակուլենկո, Դավիդ Հումանես (Յուսուֆ Օտուբանջո, 83), Զակարիա Սանոգո, Սարգիս Շահինյան, Յոան Գուֆրան (Արմեն Համբարձումյան, 106), Ֆուրջել Նարսինգ, Մաիլսոն Լիմա, Ջեյսոն Մարտինես (Լուիս Օգանա, 120):