25.09.2020 02:30

Banter Series Final․ Արոնյանը հաղթեց Գրիշչուկին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ

Banter Series Final․ Արոնյանը հաղթեց Գրիշչուկին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը կայծակնային խաղի Banter Series Final օնլայն մրցաշարի քառորդ եզրափակիչում մրցեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ եւ առավելության հասավ 5,5։3,5 հաշվով։

Լեւոն Արոնյանը տարավ 5 հաղթանակ, կրեց 3 պարտություն, մեկ պարտիա էլ ավարտեց ոչ ոքի։

Կիսաեզրափակիչում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի եւ հոլանդացի Անիշ Գիրիի դիմակայության հաղթողը։

Լեւոն Արոնյանը 1/8 եզրափակիչում 5,5։2,5 հաշվով հաղթել էր անգլիացի Գեւեյն Ջոնսին։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 36 հազար դոլար է։