25.09.2020 11:30

Պաշտոնական. Լուիս Սուարեսը տեղափոխվեց «Ատլետիկո»

Պաշտոնական. Լուիս Սուարեսը տեղափոխվեց «Ատլետիկո»

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը կարիերան կշարունակի Մադրիդի «Ատլետիկոյում»: Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: 

Հաղորդվում է, որ Սուարեսը «Ատլետիկո» է տեղափոխվել անվճար: Կատալոնացիները մինչև 6 մլն եվրո բոնուս կարող են ստանալ՝ կախված ֆուտբոլիստից ելույթներից: 

Ուրուգվայցի հարձակվող «Բարսելոնայում» հանդես էր գալիս 2014 թվականից: Այս ընթացքում մասնակցած 283 խաղում Սուարեսը դարձել է 198 գոլի հեղինակ: 

4-ական անգամ դարձել է Լա Լիգայի չեմպիոն և Իսպանիայի գավաթակիր, իսկ 2015 թվականին «Բարսելոնայի» հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը՝ գոլի հեղինակ դառնալով եզրափակչում: