25.09.2020 12:00

«Չելսին» նոր դարպասապահ ունի

«Չելսին» նոր դարպասապահ ունի

Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարել է ֆրանսիական «Ռենի» սենեգալցի դարպասապահ Էդուարդ Մենդիի տեղափոխության մասին:

Սենեգալի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Ոչ պաշտոնական տվյալներով, տրանսֆերը կազմել է 25 միլիոն եվրո:

Մենդին 2019թ․ ամռանը ֆրանսիական «Ռեյմսից» էր տեղափոխվել «Ռեն», որը 4 միլիոն եվրոյով էր ձեռք բերել նրան: Ֆրանսիայի նախորդ առաջնությունում դարպասապահը մասնակցել է 24 հանդիպման, բաց թողել 19 գոլ։

Հիշեցնենք, որ 2004-ին «Ռենից» «Չելսի» էր տեղափոխվել չեխ դարպասապահ Պետր Չեխը: