25.09.2020 05:37

Ինյեստան ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»

Ինյեստան ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»

«Բարսելոնայի» նախկին ավագ Անդրես Ինյեստան հայտնել է, որ մի օր ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ: 

««Բարսան» իմ տունն է: Հուսով եմ՝ կկարողանամ վերադառնալ այնտեղ, որտեղ երկար տարիներ եմ անցկացրել: Չգիտեմ, թե երբ դա տեղի կունենա, բայց շատ եմ ցանկանում վերադառնալ «Բարսելոնա»»,- Ինյեստայի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն: 

36-ամյա կիսապաշտպանը ներկայումս հանդես է գալիս ճապոնական «Վիսել Կոբեում», որի հետ գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2021 թվականին: 

Ինյեստան «Բարսելոնայի» սան է: Ակումբի կազմում 2002-2018 թթ. ընթացքում մասնակցել է 675 խաղի ու դարձել 57 գոլի և 140 գոլային փոխանցման հեղինակ: