25.09.2020 04:08

392 նոր դեպք, 135 ապաքինված

392 նոր դեպք, 135 ապաքինված

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 392 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 48 հազար 643 է:

Ապաքինվել է եւս 135 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 43 հազար 401 է:

Մինչ այս պահը իրականացվել է 276 հազար 77 թեստ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 2 մարդ:

Մահացել  է 2 քաղաքացի:

Պացիենտները եղել են 84 (տղամարդ) եւ 73 (տղամարդ) տարեկան:

Բոլորն ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 947:

293 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: