25.09.2020 04:43

Կորոնավիրուս․ «Եվրոպայի վերջին շանսը»՝ կրկնակի լոքդաունից խուսափելու համար

Կորոնավիրուս․ «Եվրոպայի վերջին շանսը»՝ կրկնակի լոքդաունից խուսափելու համար

Եվրոպան դեռ շանս ունի չվերադառնելու այս տարվա գարնան ցուցանիշներին, հայտարարում են ԵՄ ղեկավարները։

Կորանավիրուսով վարակվածների թիվն աշխարհում մոտենում է 32 միլիոնի։ Դրանից 22 միլիոնը առողջացել են։ Մահացության դեպքերը մոտավորապես 978 հազար են։

Եվրոպայի համար հիմա համավարակի հարցում վճռական պահ է, հինգշաբթի հայտարարել է Եվրամիության առողջապահության  հարցերով հանձնակատար Ստելլա Կիրիակիդիսը։

Հավանականությունը, որ Covid-19-ից  մահացության ցուցանիշները կարող են հասնել գարնանային ցուցանիշներին, սրընթաց կերպով աճում է, աշխարհը  կանգնած է նոր համազգային լոքդաունների շեմին, սակայն ԵՄ երկրների կառավարությունները դեռ կարող են դա կանխել, կարծում է Կիրիակիդիսը։

«Հնարավոր է՝ սա մեր վերջին շանսն է՝ խուսափելու անցած գարնան կրկնությունից,- ասել է նա Եվրահանձնաժողովում ելույթի ընթացքում։- Բոլոր անդամ երկրները պետք է պատրաստ լինեն արագ և ճիշտ ժամանակին սահմանափակումներ մտցնելու»։

Փոխանցում է BBC-ն։