25.09.2020 05:30

Բրիտանիայում ռեկորդային թվեր են և խուճապային տրամադրություններ

Բրիտանիայում ռեկորդային թվեր են և խուճապային տրամադրություններ

Բրիտանիայի իշխանությունները արձանագրում են կորոնավիրուսով վարակվածների թվի աճ։ Վերջին օրվա ընթացքում այստեղ արձանագրվել է 6 634 նոր դեպք՝ գրեթե 500-ավելի, քան մեկ օր առաջ։

Պաշտոնապես՝ սա Բրիտանիայում օրական վարակվածության ամենաբարձր ցուցանիշն է համավարակի սկզբից ի վեր։

«Ազդանշանները միանգամայն հստակ են։ Դրական թեստերի տոկոսն աճում է տարիքային բոլոր խմբերում, և մենք տեսնում ենք պացիենտների թվի կտրուկ աճ հիվանդանոցներում և վերակենդանացման բաժանմունքներում,- ասել է Անգլիայի առողջապահության հանրային ծառայության տնօրեն Իվոն Դոյլը։- Սա ահեղ նախազգուշացում է մեզնից յուրաքանչյուրի համար»։

Վարակվածության աճի ֆոնին որոշ ցանցային սուպերմարկետներ կրկին սահմանափակում են առաջին անհրաժեշտության որոշ ապրանքատեսակների, այդ թվում՝ զուգարանի թղթի և հակավարակային հեղուկի վաճառքը։ Գարնանը այս ապրանքների, ինչպես նաև՝ հավկիթի, մակարոնեղենի և մի շարք այլ ապրանքնատեսակների նկատմամբ խուճապային պահանջարկ էր առաջացել։ Չնայած պահեստներում այդ ապրանքների պաշարները բավարար են, առևտրակին ցանցերի ղեկավարությունը հայտարարում է, որ սահմանափակումները նախազգուշական անհրաժեշտ միջոցառումներ են։

Փոխանցում է BBC-ն։