25.09.2020 14:34

Տագնապալի իրավիճակ Ֆրանսիայում

Տագնապալի իրավիճակ Ֆրանսիայում

Ֆրանսիայում, ինչպես և Բրիտանիայում, հինգշաբթի նկատվել է կորնավիրուսով վարակվածների թվի ռեկորդային աճ՝ 16 հազար նոր հիվանդ։ Վիճակագրությունը հրապարակել է երկրի առողջապահության նախարարությունը։

Վարչապետ Ժան Կաստեկսը նախազգուշացրել է, որ եթե արտակարգ միջոցներ չձեռնարկվեն, երկրում համաճարակային իրավիճակը կվերադառնա անցած մարտ ամսվա վիճակին։

«Դա տագնապալի իրավիճակ է, -ասել է նա։- Հանրությունը պետք է ուշադրություն և ողջախոհություն դրսևորի։ Եթե մենք անգործություն դրսևորենք, ապա կարող ենք հայտնվել նույն վիճակում, ինչ անցած գարնանն էինք»։

Ֆրանսիական հիվանդանոցների ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում այժմ 1048 կորոնավիրուսային պացիենտ կա։ Վերջին մեկ օրում մահացել է 52 հոգի։

Փոխանցում է BBC-ն։