25.09.2020 07:59

Մոսկվան երկրորդ ալիքին սպասելիս

Մոսկվան երկրորդ ալիքին սպասելիս

Ռուսաստանում շարունակում է աճել կորոնավիրուսով նոր վարակակիրների թիվը։

 Նախօրեին գրանցվել է աշնանային նոր ռեկորդ․ Մոկվայում արձանագրվել է  Covid-19-ի հազարից ավելի նոր դեպք՝ հունիսի վերջից՝ առաջին անգամ։ Ռուսաստանի մայրաքաղաքում ամեն օր հոսպիտալացվողների թիվը աճել է մոտավորապես 30 %-ով։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի անունից նամակ կուղարկվի մոսկովյան ավելի  քան 5 հազար ընկերությունների՝ աշխատակիցներին հեռահար աշխատանքի անցկացնելու առաջարկով, հինգշաբթի օրը հայտարարել է քաղաքապետի մամուլի քարտուղարը։ Նա նշել է, որ  հանձնարարական նամակներն ուղարկվելու են երկրում համաճարակաբանական իրավիճակից ելնելով և մարդկանց «առավելագույնը շփումներից զերծ պահելու նպատակով»։

Մոսկովյան իշխանությունները քննարկում են տարեց մարդկանց և քրոնիկական հիվանդություններ ունեցողների համար կարանտինային միջոցառումների վերադառնալու հնարավորությունը։ Անցագրային ռեժիմի անցում նախատեված չէ, հաղորդել է աղբյուրը։

Փոխանցում է BBC-ն։