25.09.2020 16:27

Կանադան, ԱՄՆ-ը և Բրիտանիան պատժամիջոցներ են նախապատրաստում

Կանադան, ԱՄՆ-ը և Բրիտանիան պատժամիջոցներ են նախապատրաստում

Բրիտանիան, Կանադայի և ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ, միջազգային պատժամիջոցներ է մշակում Բելառուսում մարդու իրավունքների խախտման և ընտրությունների կեղծման համար պատասխանատու պաշտոնյաների դեմ։

Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին գործերին նախարար Դոնմինիկ Ռաաբը։

«Ես նախարարության թիմին հանձնարարել եմ «Մագնիտսկու պատժամիջոցների» նմանությամբ պատժամիջոցներ մշակել նրանց դեմ, ովքեր պատասխանատվություն են կրում մարդու իրավունքների լուրջ խախտումների համար»,- ասել է Ռաաբը։

Reuters գործակալությունը, հղում անելով երեք երկրների կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներին, տեղեկացնում է, որ Կանադան, ԱՄՆ-ը և Բրիտանիան պատրաստվում են Բելառուսի իշխանությունների դեմ պատժամիջոցներ մտցնել միաժամանակ։ Առայժմ այդ երկրները պաշտոնական հայտարարություն չեն արել։

Փոխանցում է BBC-ն։