25.09.2020 09:09

Գերմանիայի ռազմական հետախուզության պետը կլքի պաշտոնը

Գերմանիայի ռազմական հետախուզության պետը կլքի պաշտոնը

Գերմանիայի ռազմական հետախուզության պետ Քրիստոֆ Գրամմը կլքի պաշտոնը՝ կառավարության այն հայտարարությունների ֆոնին, թե անհրաժեշտ է «լրացուցիչ ջանքեր գործադրել» բունդեսվերի շարքերում ծայրահեղ աջերի թափանցման դեմ պայքարում։

Հինգշաբթի օրը երկրի պաշտպանության նախարարությունը անակնկալ կերպով հայտարարել է, որ եկող ամիս Գրամմը կազատվի պաշտոնից և ժամկետից շուտ թոշակի կանցնի։ Միևնույն ժամանակ, հաղորդագրության մեջ նշվում էին պաշտոնյայի հաջողությունները բանակում աջ արմատականների ցանցերն արմատախիլ անելու հարցում։

Հունվարին ռազմական հետախուզությունը (MAD) հայտարարել էր, որ անցյալ տարվա ընթացքում բանակում բացահայտվել են հարյուրավոր զինծառայողներ, որոնք համակրում են նեոնացիստներին։

Փոխանցում է BBC-ն։