25.09.2020 18:29

Ֆինլանդիա․ շներն ընդդեմ վիրուսի

Ֆինլանդիա․ շներն ընդդեմ վիրուսի

Հելսինկիի օդանավակայանում շներին սկսել են օգտագործել ոչ միան զենք ու թմրանյութ, այլև կորոնավիրուս հայտանաբերելու համար։

Այս շաբաթ Վանտաա օդանավակայանում հայտնվել են հատուկ վիրուսի հոտին վարժեցված շներ։ Դրանց մարզում են կամավորները, և առայժմ ծրագիրը թեստավորման փուլում է․ շներն ընդամենը 15-ն են։

Այս գաղափարը մտահղացել են Հելսինկիի համալսարանի գիտնականները։

«Նրանք շատ լավ կարողանում են հոտոտել կորոնավիրուսը։ Մենք հարյուր տոկոսանոց արդյունքի ենք հասնում»,- ասել է համալսարանի պրոֆեսոր Աննա Հիլմ-Բյորկմանը Reuters գործակալության հետ զրույցի ընթացքում։

Սակայն առայժմ շներին լրիվ չեն վստահում։ Այն ուղևորները, որոնք անցել են շների հոտոտելու փորձությունը, միևնույն է՝ պետք է նաև ստանդարտ թեստ հանձնեն։

Փոխանցում է BBC-ն։