26.09.2020 01:30

Օլիմպիական խաղերի մասնակիցները կորոնավիրուսի պարտադիր թեստ կհանձնեն

Օլիմպիական խաղերի մասնակիցները կորոնավիրուսի պարտադիր թեստ կհանձնեն

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները բոլոր մասնակիցներից կպահանջեն կորոնավիրուսի թեստ հանձնել, հաղորդում է Reuters-ը:

Նախագծի համաձայն՝ դա կվերաբերի նաև Ճապոնիայում բնակվող բոլոր մարզիկներին: Միևնույն ժամանակ, Օլիմպիական խաղերի համար Տոկիո ժամանած մարզիկները ստիպված չեն լինի անցնել երկշաբաթյա ինքնամեկուսացում: Կազմակերպիչները նաև առաջարկում են սահմանափակել մարզիկների տեղաշարժը երկրի ներսում:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել են մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Այս պահին Հայաստանն ունի 4 օլիմպիական ուղեգիր, երկուսը՝ հունահռոմեական ըմբշամարտում (Կարապետ Չալյան, 77 կգ, Արթուր Ալեքսանյան, 97 կգ), մեկական՝ սպորտային մարմնամարզությունում (Արթուր Դավթյան) ու բռնցքամարտում (Կորյուն Սողոմոնյան, 52 կգ):