26.09.2020 02:30

Զիդանի որդին կխաղա Մարոկկոյում

Զիդանի որդին կխաղա Մարոկկոյում

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որդի Էնցոն կարիերան կշարունակի Մարոկկոյում: Այդ մասին հայտնել է բրազիլացի լեգենդար պաշտպան Ռոբերտո Կարլոսը:

Ֆրանսիացի 25-ամյա կիսապաշտպանը կխաղա Կասաբլանկան ներկայացնող «Վիդադ» ակումբում:

Այս տարվա փետրվարից Էնցո Զիդանը հանդես էր գալիս իսպանական «Ալմերիայում», որի կազմում անցկացրել է 4 հանդիպում: