26.09.2020 05:06

Լուիս Սուարեսն «Աթլետիկոյի» հետ կնքեց 2 տարվա պայմանագիր

Լուիս Սուարեսն «Աթլետիկոյի» հետ կնքեց 2 տարվա պայմանագիր

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը բուժզննում անցնելուց հետո Մադրիդի «Աթլետիկոյի» հետ կնքել է երկու տարվա պայմանագիր, հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։

«Մեզ միացել է Եվրոպայում հանդես գալու մեծ փորձ ունեցող գերազանց ռմբարկու, որը խաղադաշտում միշտ աչքի է ընկել մեծ նվիրվածությամբ եւ համարվել իր դիրքում լավագույններից մեկն աշխարհում»,- նշվում է «Աթլետիկոյի» հաղորդագրությունում։

Լուիս Սուարեսը 2014 թվականին անգլիական «Լիվերպուլից» էր տեղափոխվել «Բարսելոնա», որի նորանշանակ հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը չցանկացավ նրան տեսնել իր ղեկավարած թիմում։