26.09.2020 13:30

Սուարեսը՝ Մեսիին․ Ես շատ եմ սիրում քեզ, իմ ընկեր։ Մենք կկարոտենք իրար

Սուարեսը՝ Մեսիին․ Ես շատ եմ սիրում քեզ, իմ ընկեր։ Մենք կկարոտենք իրար

 «Բարսելոնայից» Մադրիդի «Աթլետիկո» տեղափոխված ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը պատասխանել է կատալոնական թիմի ավագ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, որն Ինստագրամում հուզիչ հրաժեշտի խոսքով էր դիմել նախկին ակումբակցին։

«Շնորհակալ եմ քո խոսքերի եւ ընկերության համար։ Ես միշտ շնորհակալ կլինեմ քեզ՝ ուրախ եւ զգացմունքային մի մարդու, որին բոլորը ճանաչում են միայն որպես ֆուտբոլիստ Մեսիի։ Մի՛ մոռացիր, թե ինչ եմ միշտ ասել․ «Շարունակիր ստանալ հաճույք եւ ցույց տուր, որ դու ես միայն այդպիսին»։

Քո հսկայական նշանակությունը ակումբի եւ ֆուտբոլային աշխարհի համար անփոխարինելի է։ Ես շատ եմ սիրում քեզ, իմ ընկեր։ Մենք կկարոտենք իրար»,- Մեսիի Ինստագրամի մեկնաբանություններում գրել է Լուիս Սուարեսը։

33-ամյա ֆուտբոլիստն «Աթլետիկոյի» հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։