26.09.2020 18:06

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Բրայթոնին» (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Բրայթոնին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության երրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Բրայթոնին»։

Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը հաղթեց ավելացված ժամանակի 10-րդ րոպեին 11 մետրանոցից խփած գոլի շնորհիվ՝ 3։2։

«Բրայթոնը» 3 խաղից հետո 3 միավորով 10-րդ տեղում է, «Մանչեսթեր Յունայթեդը» 2 խաղում վաստակել է 3 միավոր եւ 13-րդն է։

Անգլիայի առաջնություն, երրորդ տուր

«Բրայթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2։3 (տեսանյութ)

Նիլ Մոպե, 40, 11մ, Սոլոմոն Մարչ, 90+5 - Լյուիս Դանք, 43, ինքնագոլ, Մարկուս Ռեշֆորդ, 55, Բրունու Ֆերնանդեշ, 90+10