27.09.2020 08:06

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հրետակոծություն է սկսել

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հրետակոծություն է սկսել
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքում գրում է.
Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել:
Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը: