27.09.2020 09:30

«Ռեալը» Սեւիլիայում հաղթեց «Բետիսին» (տեսանյութ)

«Ռեալը» Սեւիլիայում հաղթեց «Բետիսին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն «Ռեալը» Սեւիլիայում մրցեց «Բետիսի» հետ։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3։2 հաշվով։

Չեմպիոնների կազմում աչքի ընկան ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն եւ իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը։ Սեփական դարպասը գրավեց «Բետիսի» բրազիլացի պաշտպան Էմերսոնը, որը 67-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ։

«Բետիսը» 3 խաղից հետո 6 միավորով երկրորդ տեղում է։ «Ռեալը» 2 խաղում վաստակել է 4 միավոր եւ 5-րդն է։

Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր

«Բետիս» - «Ռեալ»՝ 2։3

Այսա Մանդի, 35, Ուիլյամ Կարվալյո, 37 – Ֆեդերիկո Վալվերդե, 14, Էմերսոն, 48, ինքնագոլ, Սերխիո Ռամոս, 82, 11մ

Հեռացում՝ Էմերսոն («Բետիս»), 67