27.09.2020 11:30

Կումանը փորձում է «Բարսելոնայի» ղեկավարությանը համոզել՝ գնել Դեպային

Կումանը փորձում է «Բարսելոնայի» ղեկավարությանը համոզել՝ գնել Դեպային

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը փորձում է կատալոնական ակումբի ղեկավարությանը համոզել՝ գնել «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպային: Այս մասին հաղորդում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ մոտ ժամանակներս կատալոնացիները 30 միլիոն եվրոյի առաջարկ կանեն ֆրանսիացիներին: 26-ամյա հարձակվողը նշել էր, որ տեղյակ է «Բարսելոնայի» կողմից հետաքրքրության մասին:

Կումանն ու Դեպայը միասին աշխատել են Հոլանդիայի հավաքականում: