27.09.2020 12:07

Սիմեոնեն ապաքինվել է կորոնավիրուսից

Սիմեոնեն ապաքինվել է կորոնավիրուսից

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, որի մոտ սեպտեմբերի կեսին կորոնավիրուս էր ախտորոշվել, ապաքինվել է և նորից առողջ է: 

Արգենտինացի մարզիչը լիովին ապաքինվել է և ուրբաթ միացել է թիմի մարզումներին: 

50-ամյա մասնագետից երկու շաբաթից քիչ ժամանակ է պահանջվել ապաքինվելու համար: 

Հիշեցնենք, որ կիրակի «Ատլետիկոն» մրցաշրջանի առաջին հանդիպումը կանցկացնի՝ տանը ընդունելով «Գրանադային»: