27.09.2020 13:00

Պեդրո. Մխիթարյանն ու Ջեկոն շատ կարևոր խաղացողներ են

Պեդրո. Մխիթարյանն ու Ջեկոն շատ կարևոր խաղացողներ են

Իտալական «Ռոմայի» նորեկ, իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը անդրադարձել է իր ակումբակից, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Մխիթարյանն ու Ջեկոն շատ կարևոր խաղացողներ են: Նրանք հարուստ փորձով 2 թոփ ֆուտբոլիստներ են: «Ռոման» երիտասարդ թիմ է՝ համալրված փորձառու խաղացողներով, որոնք ավելի ուժեղ են դարձնում քեզ: Ուրախ եմ գտնվել այստեղ և խաղալ այս մեծ ակումբում: Ցանկանում եմ իմ ակումբակիցներին շնորհակալություն հայտնել ինձ այսպես ընդունելու համար:

Ինձ դուր է գալիս խաղալ ենթահարձակվողի դիրքում: Սակայն այդ դիրքում հանդես են գալիս նաև Հենրիխ Մխիթարյանը, Կարլես Պերեսն ու Նիկոլո Ձանյոլոն: Ամեն դեպքում, ես պարզ մարդ եմ և պատրաստ եմ խաղալ այնտեղ, որտեղ նպատակահարմար կգտնի մարզիչը»,- Թուրինի «Յուվենտուսի» դեմ հանդիպման նախախաղային ասուլիսում ասել է իսպանացին, փոխանցում է Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ 33-ամյա իսպանացին այս ամռանը Լոնդոնի «Չելսիից» էր տեղափոխվել «Ռոմա», որի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր: Պեդրոն 2015-ին կատալոնական «Բարսելոնայից» էր տեղափոխվել «Չելսի», որի հետ նրա պայմանագրի ժամկետը լրացրել էր այս ամռանը: