27.09.2020 13:28

Զիդան. Այս «Բարսելոնան» կարող է պայքարել բոլոր տիտղոսների համար

Զիդան. Այս «Բարսելոնան» կարող է պայքարել բոլոր տիտղոսների համար

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծիք է հայտնել, որ կատալոնական «Բարսելոնան» բավականաչափ ուժեղ է, որպեսզի այս մրցաշրջանում պայքարի բոլոր տիտղոսների համար:

«Կլինեմ հարգալից: Բացի այդ, ես չգիտեմ, թե ինչ է կատարվում թիմի ներսում, այդ պատճառով չեմ ցանկանում միջամտել: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ակումբ ունի իր խնդիրներն ու դժվարությունները: Կարծում եմ, որ թիմի ու կազմի առումով «Բարսելոնան» այն ակումբն է, որը կպայքարի բոլոր տիտղոսների համար: Ես չեմ կասկածում այդ հարցում»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Բարսելոնան» տիտղոս չէր նվաճել, իսկ այս ամռանը թիմը գլխավորել էր հոլանդացի մասնագետ Ռոնալդ Կումանը: Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կատալոնական ակումբից հեռացան Լուիս Սուարեսը, Արտուրո Վիդալը, Իվան Ռակիտիչը, Արտուրն ու Նելսոն Սամեդուն: