27.09.2020 10:57

Զոհվել են մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր. Արցախի ՄԻՊ

Զոհվել են մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր. Արցախի ՄԻՊ
Ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր ու վիրավորներ:
Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշտվում են:
Հրետակոծել են նաև դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում:
Քաղաքացիական ենթակառուցվածքների մեծամասշտաբ վնասներ կան բազմաթիվ բնակավայրերում:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյան