27.09.2020 11:38

Հակառակորդը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, զրահատեխնիկա

Հակառակորդը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, զրահատեխնիկա

Հակառակորդը, ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ  է ձեռնարկում առաջնագծի տարբեր հատվածներում:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի  զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են:

Արցախի ՊԲ