27.09.2020 12:21

Մի՛ տարածեք հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի վերաբերյալ տեսանյութեր. ՊՆ

Մի՛ տարածեք հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի վերաբերյալ տեսանյութեր. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը, բացարձակ անընդունելի համարելով հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի վերաբերյալ տեսանյութերի տարածումը, վճռականորեն կոչ է անում ձեռնպահ մնալ նման գործողություններից։

Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ համացանցը մանրակրկիտ կերպով դիտարկվում է հակառակորդի կողմից և ցանկացած նման տեսանյութ մարտական տեխնիկան վերածում է թիրախի ադրբեջանական զինուժի համար։

ՀՀ ՊՆ