27.09.2020 15:12

Կգումարվի ԱԺ հատուկ նիստ

Կգումարվի ԱԺ հատուկ նիստ

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը սեպտեմբերի 27-ին հատուկ նիստ կգումարի : «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հատուկ նիստին մասնակցելու նպատակով լրատվամիջոցների ներկայացուցիչները չեն կարող մուտք գործել խորհրդարան:

Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից: