27.09.2020 15:22

Մինսկի խումբը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Մինսկի խումբը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով ուժի գործադրումը և ցավ հայտնելով անմեղ զոհերի համար։

«Մենք խորը մտահոգությամբ ենք հետևում շփման գծի երկայնքով սկսված ռազմական գործողություններին», - հայտարարել են Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը։ - «Կոչ ենք անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու վերսկսել բանակցությունները՝ հակամարտության տևական լուծումը գտնելու համար»։

«Համանախագահները հորդորում են կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները տեղում իրավիճակի կայունացման ուղղությամբ և վերստին ընդգծում, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի», - ասված է Մինսկի խմբի միջնորդների այսօր տարածած հայտարարության մեջ։

Ազատություն