27.09.2020 18:33

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը

Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, այսօր վաղ առավոտից լսեցինք բոթը, որ շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը հարձակում է գործել Արցախի վրա՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք:

Տարին սկսել էինք Կորոնավիրուսային հիվանդության համավարակին դիմակայելու մարտահրավերով: Սիրելի բուժաշխատողներ, հիմա արդեն պայքարելու ենք 2 ճակատով: Մենք ուժեղ ենք ու պատրաստ, 2 ուղղությունով էլ պայքարելու ենք միասին` մեկտեղելով մեր ուժերն ու ջանքերը:

Հայաստանի առողջապահության համակարգը բերվել է բարձր պատրաստության, նախարարությունը համակարգում է բոլոր կազմակերպչական հարցերը: Շնորհակալ եմ բժշկական հանրությունից համախմբածվության համար:

Այդուհանդերձ, չպետք է կորցնենք մեր զգոնությունը, պետք է շարունակենք պահպանել համաճարակաբանական կանոնները, որ կորոնավիրուսային հիվանդությունը մեզ չհաղթի, լինենք կանգուն ու մարտունակ:

Կոչ եմ անում հետևել պաշտոնական լրահոսին և պահպանել հանգստություն: Առաջին անգամ չէ, որ կանգնած ենք առերևույթ և անտեսանելի թշնամիների առջև: Վստահ եմ, որ հաղթելու ենք և բազում հաղթանակների շարքում կգրվի նաև այս մեկը:

Հայի ոգին և ուժն անկոտրում է, և ոչ ոք չի կարող հաղթել մեզ: