27.09.2020 16:00

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը խորապես անհանգստացած է

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը խորապես անհանգստացած է

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների վերսկսմամբ: Նա դատապարտում է ուժի գործադրումը և ցավում է զոհերի և խաղաղ բնակչության շրջանում կորուստների համար: 

Գլխավոր քարտուղարը կողմերին հորդորում է անհապաղ  դադարեցնել մարտական գործողությունները, թուլացնել լարվածությունը և անմիջապես վերադառնալ բովանդակային բանակցությունների։  Նա կզրուցի և՛ Ադրբեջանի նախագահի, և՛ Հայաստանի վարչապետի հետ:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների կարևոր դերին և կոչ է անում կողմերին սերտորեն աշխատել նրանց հետ՝ առանց նախապայմանների երկխոսության վերսկսման նպատակով:

Ստեֆան Դյուժարիկ, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ

Նյու Յորք, 27 սեպտեմբերի 2020 թ.