28.09.2020 01:00

«Բարսելոնա» - «Վիլյառեալ»՝ 4։0 (տեսանյութ)

«Բարսելոնա» - «Վիլյառեալ»՝ 4։0 (տեսանյութ)

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ղեկավարությամբ առաջին հանդիպումն անցկացրեց Պրիմերայում՝ երրորդ տուրում ընդունելով «Վիլյառեալին»։

Հոլանդացի մասնագետի նորամուտը հաղթական էր։ Կատալոնական թիմն առավելության հասավ 4։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատին։ Աչքի ընկավ նաեւ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը։

Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր

«Բարսելոնա» - «Վիլյառեալ»՝ 4։0 

Անսու Ֆատի, 15, 19, Լիոնել Մեսի, 35, 11մ, Պաու Տորես, 45, ինքնագոլ