28.09.2020 02:38

Լեւոն Արոնյան․Այս անգամ էլ ենք հաղթելու Արցախում։

 Լեւոն Արոնյան․Այս անգամ էլ ենք հաղթելու Արցախում։

Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը վստահություն է հայտնել, որ այս անգամ էլ ենք հաղթելու Արցախում։ Հայ գրոսմայստերը գրառում է արել Թվիթերում։

«Երբ երեխա էի, պապս պատմում էր, որ ընտանիքիս նախնիները եկել են Ղարաբաղից։ Ես իմ առաջին լուրջ մրցաշարի տիտղոսը նվաճել եմ հրաշալի քաղաք Ստեփանակերտում։

Մենք ժողովուրդ ենք, որը պատմության ընթացքում միշտ պաշտպանվել է հպարտությամբ։ Այս անգամ էլ են այդպես անելու, ես գիտեմ դա #NagornoKarabakh»,- գրել է Լեւոն Արոնյանը։