28.09.2020 03:01

Բայդենի կարծիքով՝ ղարաբաղյան դեպքերը կարող են խոշոր հակամարտություն առաջացնել տարածաշրջանում

Բայդենի կարծիքով՝ ղարաբաղյան դեպքերը կարող են խոշոր հակամարտություն առաջացնել տարածաշրջանում

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղում ծավալված դեպքերը կարող են հանգեցնել ավելի լայնածավալ հակամարտության տարածաշրջանում։ Նա ամերիկյան գործող վարչակազմին կոչ է անում քայլեր ձեռնարկել՝ կրակը դադարեցնելու համար։

Այդ մասին ասվում է քաղաքական գործչի հայտարարության մեջ, որ հրապարակվել է կիրակի օրը։

«Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների սկսվելու կապակցությամբ և անհապաղ դեսկալացիայի, կրակի դադարեցման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև բանակցությունները վերսկսելու կոչ եմ անում»,- նշել է Բյադենը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է ջանա, որ «մեծ թվով դիտորդներ տեղակայվեն շփման գծում», ինչպես նաև պետք է Ռուսաստանին կոչ անի դադարեցնել «զենքի մատակարարումը երկու կողմերին»։

Բայդենի կարծիքով՝ Վաշինգտոնը նաև պետք է «վերանայի անվտանգության ապահովման վերաբերյալ սեփական ծրագրերը», որպեսզի ոչ մի սպառազինություն «հնարավոր չլինի օգտագործել հարձակողական նպատակներով»։ Բայդենը ԱՄՆ գործող նախագահի վարչակազմին կոչ է արել «ակտիվացնել դիվանագիտական համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ՝ խաղաղ կարգավորման և վստահությունը վերականգնելու նպատակով»։

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուն նաև «տարածաշրջանում երրորդ ուժերին» կոչ է արել «չմիջամտել հակամարտությանը»։

Փոխանցում է tass.ru-ն։