28.09.2020 03:15

Հունաստանը Հայաստանին խոստացել է նպաստել հակամարտության դեէսկալացիային

Հունաստանը Հայաստանին խոստացել է նպաստել  հակամարտության  դեէսկալացիային

Հունաստանը հայտարարել է, որ պատրաստ է նպաստել հակամարտության դեէսկալացիային Լեռնային Ղարաբաղում։

Այդ մասին Հունաստանի ԱԳՆ-ն տեղեկացրել է իր Twitter-յան էջում՝ երկրի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո։

«Մնացականյանի հետ հեռախոսազրույցից հետո վերահաստատվել է, որ Հայաստանը և Հունաստանը կապված են բարեկամական ամուր կապերով։ Դենդիասը դատապարտել է մարդկային կորուստները և նշել, որ Հունաստանը պատրաստ է ջանքեր գործադրել՝ Լեռնային Ղարաբաղում իրադրության անհապաղ դեէսկալացիայի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչութայն տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Հունաստանն առանձնահատուկ տագնապով է հետևում ղարաբաղյան տարածաշրջանում իրադարձությունների զարգացմանը և «բոլոր կողմերին կոչ է անում հանդես բերել զսպվածություն, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»։

ԱԳՆ-ն նշել է, որ «միջազգային իրավունքին համապատասխան՝ խաղաղ կարգավորումը տարածաշրջանային անվտանգության և կայունության միակ ճանապարհն է»։

Փոխանցում է tass.ru-ն։