28.09.2020 04:20

Հայաստանի դեսպանը ԵԱՀԿ-ին կոչ է արել միջամտել իրադրությանը Ղարաբաղում

Հայաստանի դեսպանը ԵԱՀԿ-ին կոչ է արել միջամտել իրադրությանը Ղարաբաղում

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շտապ միջամտության կարիքն ունի, РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

«Շտապ գումարման (հանդիպման) հարցը Մինսկի խմբի առաջնահերթությունն է․․․ Բայց իրավիճակը հստակ է, և այն պահանջում է համանախագահների արագ միջամտությունը, և պահանջում է նաև, որ Թուրքիան դադարեցնի ագրեսիվ միջամտությունը տարածաշրջանի գործերին»,- ասել է դեսպանը։

Փոխանցում է ria.ru-ն։