28.09.2020 04:49

Արցախում զոհված միակ կին զինվորականը 35 տարեկան էր. Armtimes

Արցախում զոհված միակ կին զինվորականը 35 տարեկան էր. Armtimes

Armtimes.am կայքը անդրադարձել է նախօրեին Ադրբեջանի կողմից Արցախի սահմանների նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով զոհված միակ կին զինվորականին՝ Հասմիկ Արզումանյանին:

Զոհված զինծառայողը Սյունիքի մարզի Նորավան համայնքից է: Կրտսեր սերժանտի դին արդեն տեղափոխվել է հայրենի գյուղ:

35-ամյա Արզումանյանը ունի մեկ դուստր: Նա զինված ուժերում ծառայում էր 2014 թվականից: Թե ինչ բնույթի ծառայություն էր իրականացնում, ՀՀ ՊՆ-ից չհրապարակեցին: 

«Ուսադիրներով կանայք» շարքում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը Հասմիկ Արզումանյանի մասին գրել է. «Հրամանատարական կազմի գնահատմամբ՝ ծառայության ընթացքում իրեն դրսեւորում է որպես գրագետ, բանիմաց եւ կարգապահ զինծառայող: Ծառայակիցները հատկապես կարեւորում են կազմակերպչական մեծ ջիղը, որի շնորհիվ կրտսեր սերժանտը բազմաթիվ նախաձեռնություններ է հեղինակում»: