28.09.2020 07:23

ԵՄ-ն դիմել է Ղարաբաղում հակամարտության կողմերին

ԵՄ-ն դիմել է Ղարաբաղում հակամարտության կողմերին

Եվրամիությունը Ղարաբաղում հակամարտության կողմերին կոչ է արել ջանքերն ամբողջությամբ ուղղել նոր պատերազմը կանխելու ուղղությամբ, հաղորդում է РИА Новости-ն։

«Մենք հակամարտության բոլոր կողմերին կոչ ենք անում անել հնարավոր ամեն ինչ՝ նոր պատերազմը կանխելու համար»,- Բրյուսելում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։

Բացի այդ, նա տարածաշրջանային ուժերին կոչ է արել նպաստել լարվածության թուլացմանը, ինչպես նաև խուսափել հակամարտությանը միջամտելուց։

Փոխանցում է ria.ru-ն: