28.09.2020 07:33

Կրեմլը մեկնաբանել է հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում

Կրեմլը մեկնաբանել է հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը չափազանց լուրջ մտահոգության առիթ է Մոսկվայի և այլ երկրների համար, մեկնաբանել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքը երկուշաբթի մեջբերում է РИА Новости-ն։

«Կարծում ենք, որ ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, իսկ հակամարտության կարգավորումը և  ներկա սրացման հետևանքները պետք է տեղափոխվեն քաղաքական-դիվանագիտական հուն»,- ասել է Պեսկովը։

Տարածաշրջանում իրավիճակի լույսի ներքո Ռուսաստանի մարտունակությունը բարձրացնելու հնարավորության մասին հարցին ի պատասխան՝ Պեսկովը հայտարարել է, որ այս պահին  ռազմական միջամտության մասին խոսք չկա։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ Մոսկվան Ղարաբաղում իրավիճակի հետ կապված՝  շփումներ ունի Անկարայի հետ։ Անհրաժեշտության դեպքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց կունենա Ադրբեջանի ղեկավարության հետ, ասել է Պեսկովը։

«Մենք բոլոր կողմերին, առաջին հերթին՝ հակամարտության կողմերին առավելագույն զսպվածության, ռազմական մեթոդներից հրաժարվելու կոչ ենք անում»,- եզրափակել է Կրեմլի ներկայացուցիչը։

Փոխանցում է lenta.ru-ն: